Լյուքսեմբուրգում մայիսի 15-ին Արեւմտյան Եվրոպայի քաղաքական իսթեբլիշմենթի համար անսովոր ամուսնական արարողություն է տեղի ունենալու։ Երկրի վարչապետ Քսավյե Բետելը բելգիացի հայտնի ճարտարապետ Գոտիե Դեստնեն կօրինականացնեն իրենց հարաբերությունները։

42-ամյա վարչապետի եւ 36-ամյա ճարտարապետի նույնասեռ պսակադրության արարողությունը փակ կլինի։ Զույգը միասին ապրում էր 2010թ.-ից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պսակադրությունից հետո նորապսակները ընդունելություն կկազմակերպեն, որին հրավիրված է 600 մարդ։