Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի կրթության եւ գիտության նախարար Էլվիրա Սարիեւայի հետ:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրին մասնակցության համար՝ շեշտելով, որ Բոլոնիայի նախարարական գագաթաժողովը մասնակից բոլոր երկրների համար լավ հնարավորություն է՝ զարգացնելու երկկողմ հարաբերությունները: Ղրղզստանի նախարարը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ շեշտել է, որ տպավորված է գագաթաժողովի աշխատանքների կազմակերպվածությամբ եւ հույս հայտնել, որ երեւանյան գագաթաժողովը օգտակար կլինի նաեւ Ղրղզստանի կրթական համակարգի միջազգայնացման գործընթացի համար: Հյուրը նշել է, որ ինքը Երեւանում հասցրել է այցելել է մի քանի ուսումնական հաստատություններ եւ տպավորված է Հայաստանի կրթական համակարգի զարգացման տեմպերով:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է Հայաստանում կրթության ոլորտի միջազգային նախագծերը՝ շեշտելով, որ Հայաստանն այսօր հնարավորություն ունի կազմակերպելու միջազգային չափանիշներին համապատասխան հանրակրթական եւ բարձրագույն ծրագրեր, որը հրաշալի հնարավորություն է նաեւ ԵՏՄ անդամ պետությունների դպրոցականների ու ուսանողների համար՝ միջազգային կրթություն ստանալու առումով: ՀՀ ԿԳ նախարարը նաեւ պատրաստակամություն է հայտնել միջազգային փորձի փոխանակման եւ ոլորտի բարեփոխումների աջակցության հարցում:





























