Հայաստանում մայիսի 15-ին՝ Երեւանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի եւ Բոլոնյան գործընթացի 4-րդ ֆորումի 2-րդ օրը, միաձայն ընդունվեց Երեւանի կոմյունիկեն։
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախարարական գագաթնաժողովի եզրափակիչ նստաշրջանի բացման ժամանակ հայտարարեց. «Եթե առարկություններ չկան, կոմյունիկեն կարելի է միաձայն ընդունված համարել։ Եկեք ծափահարենք եւ դրանով այն ընդունված համարենք»։





























