Ֆրանսիայում հունիսի 5-ին կրթական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության թեմայով աշխատանքային հանդիպում տեղի կունենա։ Այս մասին մայիսի 15-ին՝ Երեւանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի եւ Բոլոնյան գործընթացի 4-րդ ֆորումի 2-րդ օրը, հայտարարեց Ֆրանսիայի վարչապետին կից կրթական հարցերով պետքարտուղար Թիերի Մանդոնը։

Անդրադառնալով Բոլոնյան գործընթացին Մանդոնը նշեց, որ ինքը  գործընկերների հետ սերտ շփումներ է պահպանում, ինչը շատ կարեւոր է։ «Կարծում եմ, որ Հայաստանում 3 տարվա ընթացքում տարած աշխատանքը չպիտի ավարտվի այսօր այստեղ, այլ ընդհակառակը, պետք է օրինակ ծառայի հետագայում համանման գործունեության համար»,- նշել է պետքարտուղարը։ Նրա կարծիքով՝ Բոլոնյան գործընթացը պետք չէ դիտարկել միայն ծախսերի տեսանկյունից, այլ որպես ներդրում ապագայի համար։ «Կցանկանանի հավելել, որ այն ամենը, ինչ վերաբերում է կրթությանը, առաջնային նշանակություն ունի Ֆրանսիայի համար»,- եզրափակեց Թիերի Մանդոնը։