Եգիպտոսի  նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին մայիսի 16-ին մահվան է դատապարտվել։ Կահիրեի քրեական դատարանը նրան ու «Մուսուլման եղբայրների» մի քանի առաջնորդների գործով վճիռ է կայացրել պետական դավաճանության եւ օտար պետության համար լրտեսություն կատարելու մեղադրանքով, ինչպես նաեւ 2011թ. հունվարյան հեղափոխության օրերին «Մուսուլման եղբայրների» առաջնորդների՝ բանտերից փախչելու համար։

Պետական դավաճանության գործում նրա անունը չկա։ Մուրսիին մահվան են դատապարտել բանտից փախչելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեծ փախուստը» տեղի էր ունեցել 2011թ. հունվարի 25-ի «հեղափոխության օրերին»։ Բանտից փախած գործիչներից մեկն էր Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին։