Ջրահովիտ գյուղի դաշտերում երեկ՝ մայիսի 15-ին, դիակ է հայտնաբերվել: NEWS.am-ի տեղեկություններով՝ գյուղի ջրատար առվի միջից հայտնաբերել են 46-ամյա Հ. Գ.-ի դին: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում: