ՌԴ Ստավրոպոլի երկրամասում դատական կատարածուները կալանք են դրել «սֆինքս» ցեղատեսակի կատվի վրա կենդանու տիրոջ վարկային պարտքերի պատճառով։
«Տղամարդը բանկին 200 հազար ռուբլի էր պարտք։ Սակայն, չնայած բազմաթիվ հիշեցումներին եւ քրեական ու վարչական պատասխանատվության մասին զգուշացումներին, տղամարդը չի կատարել իր վարկային պարտավորությունները»,- փոխանցում է Gazeta-ն։





























