Քորնելի համալսարանի գիտնականները սպորտի եւ ֆիթնեսի սիրահարներին կոչ են անում մոռանալ պրոտեինային կոկտեյլների մասին, քանի որ կաթից եւ կակաոյից բաղկացած շոկոլադա-կաթնային ըմպելիքը նույնպես կարող է արդյունավետորեն վերականգնել օրգանիզմը լարված մարզումներից հետո:
Մասնագետները հայտնաբերել են, որ շոկոլադե կաթը պարունակում է այն բոլոր սննդարար նյութերը, որոնց կարիքը մարզումներից հետո օրգանիզմն ունենում է: Սպիտակուցը մկաններին օգնում է վերականգնվել, իսկ կալորիաները լրացնում են ծախսված էներգիայի պաշարները:
Kedem-ի փոխանցմամբ, խորհրդակցելով սպորտային սննդի ոլորտի մասնագետների հետ, գիտնականների թիմը ծրագրային ապահովում է օգտագործել՝ ըմպելիքի համար լավագույն բանաձեւը մշակելու համար: Բազմաթիվ փորձերից հետո գիտնականները հանգել են եզրակացության, որ մարզումներից հետո օրգանիզմի վերականգնելուն օգնող լավագույն շոկոլադե կաթը պետք է 16 գրամ սպիտակուց եւ 230 կալորիա պարունակի:





























