Նիդեռլանդների Լենդեյնի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ սննդակարգում պրոբիոտիկների ներառումը, որը կա յոգուրտում, կարող է օգնել նվազեցնել դեպրեսիայի առաջացման վտանգը՝ նվազեցնելով բացասական մտքերը: Մասնագետները պարզել են, որ 4 շաբաթ շարունակ պրոբիոտիկներ ստացող մարդիկ ավելի հազվադեպ են տխուր տրամադրություն ունեցել, քան նրանք, ովքեր արհեստական հավելումներ են օգտագործել:
Ստացված արդյունքները փաստում են, որ պրիբիոտիկները կարող են ազդել կոգնիտիվ մեխանիզմների վրա, որոնք, ինչպես հայտնի է, ազդում են տրամադրության անկման վրա:
Ըստ Kedem-ի, նախկին հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ աղիքային մանրէները կարող են ազդել տրիպտոֆանի մակարդակի վրա. ամինաթթուներ, որոնք օրգանիզմն օգտագործում է սերոտոնին արտադրելու համար, իսկ սերոտոնինի անհավասարակշռությունը կարող է նպաստել դեպրեսիայի առաջացմանը:





























