Եգիպտոսի անվտանգության ծառայությունները բանտարկյալների դեմ զանգվածային կերպով սեռական ոտնձգություններ են թույլ տալիս։ Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների միջազգային դաշնությունը։

Կազմակերպության զեկույցի համաձայն՝ բռնություն է գործադրվում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց եւ երեխաների դեմ «հանրային բողոքը կասեցնելու» համար։

Իրավապաշտպանները պնդում են, որ կալանավորելուց հետո շատերին ստուգում են՝ պարզելու համար, թե նրանք կու՞յս են արդյոք կամ ենթարկվե՞լ են արդյոք բռնաբարության, այդ թվում՝ խմբակային, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Եգիպտոսի ՆԳՆ-ն հայտնել է, որ չի մեկնաբանի զեկույցը մինչեւ չուսումնասիրի այն։