Իսրայելում դեռահասը ինքնուրույն կազմակերպած հնագիտական պեղումների ժամանակ Երուսաղեմի ծայրամասում գինու հնձան է հայտնաբերել, որը թվագրվում է մ.թ. 6-7-րդ դարերով։

13-ամյա հնագետը պատմել է, որ ընկերների հետ պեղումներ է իրականացնում, քանի որ հետաքրքրվում է հին իրերով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Իսրայելում ինքնուրույն խեղումները արգելված են, սակայն դեռահասին չեն պատժել այլ հրավիրել են մասնակցել մասնագիտացված հնագիտական պեղումներին։