Աֆղանստանում դատարանը 11 մարդու մեկ տարվա ազատազրկման է դատապարտել կնոջ սպանության համար, որը իբր թե այրել էր Ղուրանը։ Այս մասին գրում է Associated Press-ը։
Բացի այդ, եւս 8 մարդուց հանվել են մեղադրանքները ապացույցների բացակայության պատճառով։ Ավելի վաղ դատարանը 4 մարդու մահվան է դատապարտել, գրում է Gazeta-ն։
Հետաքննության տեղեկություններով՝ 49 մարդ ծեծի էր ենթարկել 27-ամյա կնոջը՝ մեղադրելով նրան սուրբ գրքի էջերը այրելու համար։





























