Չինաստանի կենտրոնական Հունան նահանգում հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղների պատճառով տուժել է 407 հազար մարդ։ Ինչպես մայիսի 19-ին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, Հարավարեւտմյան Չինաստանում տուժել է 300 հազար մարդ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Տեղական իշխանությունները շտապ կարգով 13.3 հազար մարդ են տարհանել։