Հնդկաստանի արեւելքում աղետի է ենթարկվել Սու-30 կործանիչը։ Այս մասին գրում է Focus News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Ասամ նահանգում։ Օդաչուները հասցրել են կատապուլտացվել եւ չեն տուժել, փոխանցում է Gazeta-ն։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ կործանիչը վայր է ընկել թռիչքուղուց 35 կմ բարձրանալուց հետո։ Միջադեպի պատճառները պարզվում են։





























