Իտալական Թուրինում իրավապահները ձերբակալել են երիտասարդ տղային, որը քաղաքի փողոցներում շրջում էր Հիսուսի կերպարով։ Մորուքով, սպիտակ բամբակյա զգեստ հագած տղան Թուրինի փողոցներում էր հայտնվել մայիսի սկզբին։ Նա մոտենում էր անծանոթ մարդկանց, ներկայանում որպես Փրկիչ, գրկում մարդկանց եւ սկսում զրուցել նրանց հետ։
Նորաթուխ Հիսուսը իր գործունեության մասին լուսանկարները տեղադրել է Facebook –ի Jesus in Turin անունով էջում, գրում է Informing-ը։
Տղամարդուն ձերբակալած ոստիկանները, հարցին, թե ինչի հիման վրա են նրան ձերբակալել, հայտարարել են, որ նա խախտել է «առողջ բանականության» օրենքները։





























