Թուրքական իշխանությունները երկրի արեւելյան նահանգներում զարգացման ծրագիր են ներկայացրել, որով նախատեսվում է նաեւ տուրիզմի խթանման համար վերականգնել մշակույթային կոթողներ եւ նոր ռազմավարություն մշակել։

Ինչպես տեղեկացնում է թուրական Kanal A haber կայքը, արեւելյան նահանգներում տնտեսական զարգացման շրջանակներում նախատեսվում է Մալաթիայում ստեղծել ծիրանի բորսա։

Իսկ տուրիզմի զարգացման հետաքրքիր քայլերից է լինելու Բինգյոլում Հայկական շուկայի վերականգնումը։

Դեպի Նեմրութի Աստվածների հուշարձանախումբ զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու համար նախատեսվում է Մալաթիայից մինչեւ Ադըյաման չընդհատվող ճանապարհ կառուցել։