Նյու Յորքում վաճառքի է հանվել ամերիկյան հայտնի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդին պատկանած տունը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Նշվում է, որ հենց այս տան պատերի ներսում է նա սկսել գրել իր հանրահայտ «Մեծն Գեթսբի» վեպը:

Ըստ Gazeta-ի, Լոնգ Այլենդի շրջանում տեղակայված առանձնատունը 3.8 մլն դոլար է գնահատվել:

Տունը կառուցվել է 1918 թվականին, միջերկրածովյան ոճով: Այստեղ 7 ննջարան կա: Պարբերականի փոխանցմամբ, Ֆիցջերալդը կնոջ հետ այս տանն ապրել է 1922-1924 թվականներին: