Նիգերում հակաահաբեկչական գործողություն անցկացնող ֆրանսիացի զինվորականները մաքսանենգ ապրանքների ռեկորդային քանակությամբ բեռ են առգրավել: Դրանում մեկուկես տոննա մարիխուանա, «Կալաշնիկով» ավտոմատներ եւ բջջային հեռախոսներ են եղել:
Զինծառայողները կրակ են բացել երկու մեքենաների ուղղությամբ, որոնք փորձել են մեծ արագության հատել անցակետը:
Մաքսանենգները պատասխան կրակ են բացել: Երեք հոգու տեղում գնդակահարել են, եւս երեք մաքսանենգ ձերբակալվել է:
Ֆրանսիական բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ Նիգերում մաքսանենգները իսլամիստական ծայրահեղական խմբավորումների մաս են կազմում:





























