Ամռան սկզբից Աջարիայի հանգստավայրեր այցելած արտասահմանցիների մեջ գերակշռում են հայերն ու թուրքերը։ Ինչպես նշել է Աջարիայի Զբոսաշրջության վարչության պետ Թեմուր Դիասամիձեն, զբոսաշրջային սեզոնի ընթացքում Աջարիա է այցելել ավելի քան 215 հազար հանգստացող։ Նա նշել է, որ մինչև զբոսշրջային սեզոնի ավարտը Աջարիա կայցելի 400 հազար զբոսաշրջիկ։ Աջարիայի հյուրանոցները բնակեցված են 95%-ով, հանգստացողներին տրամադրվող մասնավոր տները գերբեռնված են։ Բնակարանների մեկ օրվա գները սկսվում են 7 լարիից (մոտ 3,5 դոլար)։ «Եթե հաշվի առնենք տարվա սկզբին ստեղծված իրավիճակը, ապա հանգստացողների թիվը Աջարիայում մեծապես գերազանցել է սպասվածը»,- հայտարարել է նա, գրում է GHN-ը։