Չինաստանի իշխանությունները պետական պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների համար էքսկուրսիաներ են կազմակերպում դեպի տեղական բանտեր, որտեղ նրանք կարող են հանդիպել կաշառակերության համար դատապարտված իրենց նախկին գործընկերների հետ եւ ավելի լավ գիտակցել նման հանցագործություն գործելու դեպքում իրենց սպասող հեռանկարները։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական հանձնաժողովը, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։

Այս ամիս Հուբեյ նահանգի Շիյան քաղաքում ավելի քան 70 կուսակցական ղեկավարներ եւ պետական պաշտոնյաներ իրենց կանանց հետ դաստիարակչական միջոցառումների շրջանակում այցելել են բանտարկյալներին եւ մեկ օր անցկացրել բանտում։