Պարզվել է մայիսի 23-ին Կիեւյանի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով վիրավորների ինքնությունը: NEWS.am-ի թղթակցին Ճանապարհային ոստիկանությունից հայտնեցին, որ Volkswagen մակնիշի ավտոմեքենան վարել է Երեւանի բնակիչ, 45-ամյա Արթուր Ղ.-ն, Toyota մակնիշի մեքենան 39-ամյա Վարդան Մ.-ն: 

Վթարի հետեւանքով «ՎԱԶ 2108»-ի մեջ գտնվող Երեւանի բնակիչներ, 19-ամյա Սյուզաննա Մ.-ն, 23-ամյա Զավեն Մ.-ն եւ Գեւորգ Ք.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նշենք, որ Volkswagen-ի վարորդը աշխատում է Ճանապարհային ոստիկանությունում, Սյուզաննա Մ.-ն աշխատում է գիշերային ակումբում՝ որպես պարուհի, իսկ կայանված Toyota-ի սեփականատերն աշխատում է «ՎարդՀրատ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:

Հիշեցնենք, որ Կիեւյանի վրա  մայիսի 23-ին, ժամը 22:20-ի սահմաններում, բախվել են «ՎԱԶ 2108»  եւ Volkswagen մակնիշի մեքենաները: Հարվածի հետեւանքով «ՎԱԶ 2108»-ը բախվել էր թույլատրելի հատվածում կայանված Toyota մակնիշի մեքենային: