ՌԴ Մոսկվայի Շերեմետեւո  օդանավակայանում առավոտյան մշուշի պատճառով «Աերոֆլոտ» ընկերության 9 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել։ Օդանավերը ստիպված են եղել վայրէջք կատարել պահեստային օդանավակայաններում։ Այս մասին ասված է ավիաընկերության պաշտոնական Twitter–ում։

Մի քանի ինքնաթիռ ընդունել է Դոմոդեդովո օդանավակայանը։ Մասնավորապես այնտեղ վայրէջք են կատարել Վենետիկ-Շերեմետեւո, Սոչի- Շերեմետեւո, Օդեսա- Շերեմետեւո, Ստամբուլ- Շերեմետեւո եւ Դուբայ – Շերեմետեւո չվերթներն իրականացնող օդանավերը։

Այս պահին ընկերության չվերթներն իրականացվում են նորմալ ռեժիմով։

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, օդանավակայանում վայրէջք չի կատարել 11 ինքնաթիռ։