ԵՏՀ Կոլեգիան հավանություն է տվել «Շինանյութերի արտադրության ոլորտում ԵՏՄ անդամ երկրների համագործակցության զարգացման մասին» ԵՏՀ խորհրդի առաջարկը։ Փաստաթուղթը նպատակ ունի ընդլայնել այդ ոլորտում համագործակցությունը եւ լուծել ԵՏՄ անդամ երկրներում այդ ոլորտի հետ կապած ընդհանուր խնդիրները։
Կոլեգիայի որոշմամբ ստեղծվել է նաեւ ԵՏՄ անդամ երկրների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական հանձնաժողով։
Հանձնաժողովի նպատակներն են
- սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում միասնական մոտեցումներ մշակելու հարցով խորհրդատվություններ կազմակերպում
- սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում լիազոր մարմինների համագործակցության դրույթների պատրաստում
-սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Հանձնաժողովի հանձնարարականների նախագծերով առաջարկների նախապատրաստում
- սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում այլ հարցերի դիտարկում




























