ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը մասնակցելու է Հելսինկիում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ամռանը Հելսինկիում կկայանա հերթական նստաշրջանը։ Մասնակցելու ենք դրան եւ այդ կապակցությամբ մի քանի նախագիծ ենք պատրաստում»,- հայտարարել է Նարիշկինը։
Ավելի վաղ Նարիշկինը առաջարկել էր ԵԱՀԿ ԽՎ միջոցով աջակցել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցով «նորմանդյան քառյակի» ջանքերը։





























