Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Forbes-ի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ 100 կանանց ցուցակում պահպանել է առաջատար դիրքերը։ Մերկելը 10-րդ անգամ հայտնվել է այդ ցուցակում եւ 9-րդ անգամ գլխավորում է այն։
Միաժամանակ ամսագիրը նշում է, որ Գերմանիայի կանցլերը կարող է զիջել իր դիրքերը ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո։ Նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր թեկնածությունն առաջադրելուց հետո 6-րդ հորիզոնականից բարձրացել է 2-րդ տեղը։
Իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մելինդա Գեյթսը՝ աշխարհի ամենահարուստ միլիարդատիրոջ՝ Բիլ Գեյթսի կինը։
Լավագույն տասնյակում են հայտնվել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենը, General Motors-ի ղեկավար Մերի Բարրան, ԱՄՀ ղեկավար Կրիստին Լագարդը, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, Facebook-ի օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը, YouTube-ի գլխավոր տնօրեն Սյուզեն Վոյժիտսկին եւ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման։





























