ԱՊՀ երկրների Գլխավոր շտաբները  մշակել են մինչեւ 2020թ. ազգային ԶՈւ զարգացման կոնցեպցիան, որը կարող է ընդունվել այս տարվա աշնանը։ Այս մասին մայիսի 27-ին ՝ շտաբների պետերի հանձնաժողովի նիստի ավարտին, լրագրողներին հայտնել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

«Այդ հարցով բոլոր դիրքորոշումները համաձայնեցվել են, եւ մենք հույս ունենք, որ աշնանը այդ կոնցեպցիան կընդունվի  ԱՊՀ երկրների նախագահների Խորհրդում»,- մեջբերում է Գերասիմովի խոսքը «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նիստում քննարկվել են նաեւ ԱՊՀ ԶՈւ ստորաբաժանումների դաշտային, օդային, ծովային հմտություններին զորքերի մասնակցության հարցը, որոնք կկայանան ինչպես ՌԴ-ում, այնպես էլ ԱՊՀ մյուս երկրներում։

Հանձնաժողովի  աշխատանքներին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի պատվիրակությունները։