Հայաստանը եվրաինտեգրման գործընթացը չի համաձայնեցնի Ռուսաստանի հետ։ Այդ մասին լրագրողներին խորհրդարանում հայտնել է ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը՝ մեկնաբանելով Երեւանում ՌԴ ԱԳՆ հետ ապրիլին կայացած խորհրդատվությունները։ Ռուսաստանյան պատվիրակությունը ղեկավարում էր փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը, որը համակարգում է ՌԴ եւ ԵՄ փոխհարաբերությունները։
«Մենք խորհրդակցություններ ենք անում: Խոսել ենք եվրոպական կառույցներին մեր ներգրավվածության մասին եւ մեր փոխհարաբերությունների մասին»,- ասել է Նազարյանը։
Հարցին, արդյոք Ռուսաստանը բացասաբար չի վերաբերվի Հայաստանի եւ ԵՄ համագործակցության բանակցեւթյունների վերսկսմանը, Նազարյանը պատասխանել է. «Նման տրամադրություններ չկան, կարող եմ հավաստիացնել»։





























