Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է 2015թ-ի մայիսի 25-ից 29-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների ամփոփ տեղեկատվությունը։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 66,871,196 դոլար 477.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 63,056,736 ԱՄՆ դոլար 480.1 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 5,650,000 ԱՄՆ դոլար 480.12 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 1,638,965 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 479.37 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,706,887 EUR 522.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 8,897,444  EUR 528.16 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել :

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 657,677,171 ռուբլի 9.36 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 213,999,184 ՌԴ ռուբլի 9.49 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Մայիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33.1 մլն ԱՄՆ դոլար: