2015 թվականին Սեւանից ջրառը անհամեմատ քիչ կլինի։ Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի պետական ջրային կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանը։
2014թթ. ջրառը սկսվել էր արդեն մայիսի 1-ից, իսկ այս տարի այն չի էլ սկսվել։ Եթե տարվա սկզբին 12-ամսյա բալանսը 4-5 սմ բացասական էր, այժմ այն դրական է եւ հասել է 1900 մետր 51 սմ-ի։
Հիշեցնենք, որ փետրվարին լճի մակարդակը կազմել է 1900 մ 12 սմ, 5սմ-ով պակաս, քան 2014թ. փետրվարին։




























