Ամերիկայի դատարանը նյույորքցի արտ-դիլերներից մեկին դատապարտել է 18 տարվա ազատազրկման եւ խոշոր տուգանք սահմանել հայտնի մարդկանցից դրամային միջոցներ եւ ունեցվածք գողանալու համար: Նրա «զոհերի» թվում է նաեւ թենիսիստ Ջոն Մակինրոյը:

France Press-ի հաղորդմամբ, Մանհեթենի շրջանային դատարանը  ապացուցել է, որ 61-ամյա Լոուրենս Սալանդերը 2004-2007 թթ ընկած ժամանակահատվածում զբաղվել է խաբեբայությամբ՝ իր հաճախորդներին վաճառելով իրեն չպատկանող նկարներ, կամ էլ համոզել է նրանց գումարներ ներդնել կեղծ գործարքների մեջ։

Մասնավորապես, թենիսիստ Մանկինրոյը կորցրել է 2 մլն դոլար՝  ձեռք բերելու համար 2 նկարներ, որոնք Սալանդերը ներկայացրել է որպես աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկի գործեր։

Խաբեբայի զոհ է դարձել նաեւ հոլիվուդյան աստղ Ռոբերտ դե Նիրոյի հայրը։ Խաբեության ճանապարհով ստացած գումարով Սալանդերը գնել է ճոխ առանձնատուն Մանհեթենում եւ մասնավոր ինքնաթիռ։ Ըստ դատարանի վճռի՝ Սալանդերը եւ նրա գեղարվեստական պատկերասրահը պետք է  120 մլն դոլար փոխհատուցում վճարի իր խաբեության 30 զոհերին: