Հայտնի փաստաբան, հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունիի կին Ամալ Քլունին որոշել է իրեն փորձել դերասանուհու դերում: Շուտով նա կնկարահանվի ամուսնու ֆիլմում, որի անունը եւ թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չեն, հաղորդում է Svopi-ն:
Չնայած նրան բաժին է հասել էպիզոդիկ դեր, Ամալը ակտիվորեն պատրաստվում է նկարահանումներին եւ ուսումնասիրում դերասանական վարպետության նրբությունները: Նա այդ նպատակով դերասանական վարպետության դասընթացների է մասնակցում եւ շատ հոգ է դրանցից:
Ամալ Քլունին չի պատրաստվում թողնել իր փաստաբանական կարիերան:





























