Ավստրալիայի մի շարք հայկական կազմակերպություններ հունիսի 22-ից մեկշաբաթյա ակցիա են իրականացնելու՝ միջոցներ հավաքելով սիրիահայերին օգնելու նպատակով։ Ինչպես գրում է «Horizon Weekly»-ն, արշավի կազմակերպիչներն են ՀՅԴ տեղական կոմիտեն, Հայ օգնության միության Ավստրալիայի ստորաբաժանումը, ՀՄԸՄ-ն, «Համազգային» միությունը եւ Հայկական երիտասարդական ֆեդերացիան։
Միջոցներ հավաքելու համար ռադիոմարաթոն կկազմակերպվի՝ համացանցի օգնությամբ, ինչպես նաեւ ուղղակիորեն կդիմեն ձեռնարկություններին։





























