Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ Ֆրանց Կլինցեվիչը կարծում է, թե Գյումրիում ռուսական ռազմակայանում տեղի ունեցած միջադեպից հետո հարկավոր է խստացնել արտերկրում ծառայողների նկատմամբ պահանջները։
«Պարտադիր կերպով հարկ է մտածել մեր հայրենակիցների նկատմամբ կիրառվող պահանջների մասին։ Եւ նշանակություն չունի՝ զորակոչված են,թ ե պայմանագրով են ծառայում։ Չեմ բացառում, որ այդ պահանջները հարկ լինի օրենսդրորեն ամրագրել»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում ռուսական ռազմակայանի հետմանասում, «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ, հունիսի 15-ին, ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել: Ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանությանը նախորդել է վիճաբանությունը, որը եղել է կենցաղային հողի վրա: NEWS.am-ի տեղեկություններով՝ վիճաբանությանը մասնակցել է առնվազն 3 անձ: Բացի սպանված եւ ձերբակալված զինծառայողներից կա նաեւ վիրավոր, որն այժմ գտնվում է ռուսական ռազմաբազայի հոսպիտալում:
Ըստ ՌԴ Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայության, այս գործով ձերբակալված զինվորը պայմանագրային զինծառայող է եւ սկսել է խոստովանական ցուցմունքներ տալ:
Նշենք, որ հայկական կողմը նույնպես քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 1–ին մասով։




























