Top Gear հեռուստահաղորդման նոր հաղորդավար է դարձել բրիտանացի շոումեն Քրիս Էվանսը։ Շոուի հերթական մասի նկարահանումները կսկսվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, հաղորդում է BВC-ն։ Էվանսի հետ պայմանագիրը կնքվել է 3 տարով։

Այդ պաշտոնում նա կփոխարինի հաղորդման ներկայիս ձեւաչափի հիմնադիր Ջերեմի Քլարքսոնին, որին հեռացրել էին BВC-ից պրոդյուսերի հետ վիճելու պատճառով։ Քլարքսոնը Top Gear հաղորդումը ավտոմեքենաների մասին շոուից վերածել էր սրամիտ ավտոսիրահարների մասին հաղորդման եւ հավաքել էր 350 մլն հանդիսատես։

Հենց Քլարքսոնի մասնակցությամբ հաղորդումների ժամանակ Top Gear-ը հավաքեց ռեկորդային թվով հանդիսատես։ Հաղորդումն անգամ սկսեցին թարգմանել պարսկերեն, հայտնում է Lenta.ru-ն։

Մարտի 25-ին ВВС-ն հայտարարել էր, որ չի երկարաձգելու պայմանագիրը Քլարքսոնի հետ։ Պատճառը պրոդյուսերի հետ ունեցած վեճն է եղել, որը ծագել էր նկարահանման  հրապարակում տաք ուտելիքի բացակայության պատճառով։