Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է Toyota ավտոկոնցեռնի թոփ մենեջեր Ջուլի Հեմփին թմրանյութերի ապօրինի տեղափոխության կասկածանքով։

57 պատիճ օքսիկոդոն պարունակող փաթեթը հայտնաբերել էին Նարիտի օդանավակայանում նրա ճամպրուկը զննելիս։ Օքսիկոդոնը ուժեղ ցավազրկող միջոց է, որը  մասնավորապես կիրառվում է քաղցկեղով հիվանդ մարդկանց տառապանքները մեղմացնելու համար։ Ցավազրկման նպատակից դուրս այն կիրառելը թմրանյութի ազդեցություն է թողնում։ Ճապոնիա ներկրելու համար անհրաժեշտ է Առողջապահության նախարարության համաձայնությունը։ Մենեջերը պնդում է, որ տեղյակ չի եղել դրա անհրաժեշտության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։