Ճապոնիայում ձերբակալված Toyota-ի մենեջեր ամերիկուհի Ջուլի Հեմփի բուժզննումն ապացուցել է, որ նրան ցավազրկող դեղեր պետք չեն եղել։ Նշենք, որ նախօրեին Նարիտի օդանավակայանում նրա ճամպրուկը զննելիս 57 պատիճ օքսիկոդոն պարունակող փաթեթը էր հայտնաբերվել։ 

Օքսիկոդոնը ուժեղ ցավազրկող միջոց է, որը  մասնավորապես կիրառվում է քաղցկեղով հիվանդ մարդկանց տառապանքները մեղմացնելու համար։ Ցավազրկման նպատակից դուրս այն կիրառելը թմրանյութի ազդեցություն է թողնում։ Ճապոնիա ներկրելու համար անհրաժեշտ է Առողջապահության նախարարության համաձայնությունը։

Մենեջերը պնդում է, որ տեղյակ չի եղել դրա անհրաժեշտության մասին։ Ամերիկուհուն հիմա կասկածում են մաքսանենգ ճանապարհով թմրանյութ տեղափոխելու մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։