Նուբարաշենի խճուղու վրա գտնվող «Լունա» գիշերային ակումբում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով: NEWS.am-ի տեղեկություններով՝ հունիսի 25-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Լունա» գիշերային ակումբում վիճաբանություն է եղել, անհայտ անձինք հարվածներ են հասցրել պարուհու գլխին եւ եւս մեկ աղջկա ծեծի ենթարկել:
Ոստիկանությունից հաստատեցին NEWS.am-ի այս տեղեկությունը՝ նշելով, որ ընթանում է հետաքննություն:





























