Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացրել է, որ հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 5-8-ը երկրի ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։ Նոյեմբերի 9-ի գիշերը և հաջորդող օրերին Լոռու, Տավուշի, Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի նախալեռնային շրջաններում, ինչպես նաև Երևանում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում մինչև -2-ից -4, իսկ հողի մակերևույթին՝ -4-ից -6 աստիճան։ Այդ կապակցությամբ նախարարությունը կոչ է արել նշված շրջաններում ամբողջությամբ ավարտել բերքահավաքը։

Նոյեմբերի 5-ի գիշերը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, իսկ օրվա մնացած ժամերին՝ երկրի շրջանների մեծ մասում։ Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +7-ից +9, իսկ վաղը ցերեկը՝ +15-ից +17 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +8+11,

Կոտայքի լեռնային շրջաններում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +9+12,

Կոտայքի նախալեռնային շրջաններում՝ գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +12+15,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +7+11,

Լոռիում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +12+15,

Տավուշում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +14+17,

Արագածոտնի լեռնային շրջաններում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +8+11,

Արագածոտնի նախալեռնային շրջաններում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +12+16,

Արարատում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +15+17,

Արմավիրում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +15+17,

Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+13,

Վայոց ձորի նախալեռնային շրջաններում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +14+17,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +18+22,

Սյունիքի նախալեռնային շրջաններում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +15+18։