Երեւանի Սարյան փողոցի թիվ 38 շենքի բակում հայտնաբերված աղջիկը 20-ամյա Հ. Խ.-ն էր: NEWS.am-ի տեղեկություններով՝ նա հենց այդ շենքի բնակիչ է, իրեն ցած է նետել 12-րդ հարկից:
Աղջիկը սովորում էր Սլավոնական համալսարանում, դեպքի օրն էլ ընկերուհու հետ պետք է գնար գրադարան: Ապրում էին չորսով՝ հայրը, մայրը ու կրտսեր քույրը, ով առողջական խնդիրներ ուներ: Շրջապատում բոլորի համար հանելուկ է 20-ամյա աղջկա ինքնասպանություն գործելու պատճառը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Սարյան փողոցի թիվ 38 շենքի բակում երիտասարդ աղջկա դի կա: Հունիսի 26-ին, ժամը 13.20-ին, «Շտապօգնությունից» ահազանգ է ստացվել, որ Սարյան 38 հասցեի դիմաց աղջկա դիակ կա: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:





























