Քլոե, Կորթնի եւ Քիմ Քարդաշյան հայտնի քույրերը ներկայացրել են իրենց նոր՝ ինքնակենսագրական Kardashian Confidential գրքի կազմը, գրում է showbiz.siteua.org-ը:
Ինքնակենսագրությունը կհայտնվի գրախանութներում այս տարվա նոյեմբերի 23-ին եւ երկրպագուներին կպատմի աղջիկների մանկության, երիտասարդության եւ փառքի ճանապարհի մասին: Բացի այդ, աստղային քույրերը կբացահայտեն գեղեցկության գաղտնիքներն ու խուրհուրդներ կտան:
Քարդաշյանների ներկայացուցչի խոսքով, գրքում լինելու են քույրերի բացառիկ ընտանեկան լուսանկարներ, նաեւ մեջբերումներ նրանց օրագրերից:



























