Այսօր՝ հունիսի 29-ին, Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը բարձրացել է 55 ռուբլուց՝ Հունաստանում հնարավոր դեֆոլտի սպասումների ֆոնին:

Երեւանի ժամանակով 10.30-ի դրությամբ դոլարը գնվում ու վաճառվում էր 55,57 ռուբլով, ինչը 79 կոպեկով բարձր է վբորսայի նախորդ փակման գնից (ուրբաթ օրվա):

Այսպիսով, ամերիկյան արժույթը նորացրել է իր մաքսիմումը վերջին երեք շաբաթների ընթացքում:

Միաժամանակ եվրոն Մոսկվայի բորսայում թանկացել է 35 կոպեկով: Մեկ եվրոն արժե 61,54 ռուբլի, հաղորդում է BBC-ի մամուլի ծառայությունը:

Հունաստանից նորությունների սպասման ֆոնին նվազել են նաեւ ռուսական ֆոնդային ինդեքսները:

Բացի այդ, Հունաստանի հնարավոր դեֆոլտի սպասման ֆոնին սկսել են նվազել նաեւ նավթի գները: