Ուկրաինական «Նավթոգազը»  դիմել է ռուսական «Գազպրոմին»՝ խնդրելով երկրորդ եռամսյակում գազի զեղչ տրամադրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Դիմումն արդեն ուղարկել են»,-ասել է գործակալության զրուցակիցը՝ չնշելով հնարավոր զեղչի չափը եւ տրամադրման  ժամկետները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Գազպրոմը» պետք է դիմի ռուսական կառավարությանը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ նավթի ցածր գների պատճառով Ռուսաստանն այլեւս չի կարող Ուկրաինային գազի զեղչ տրամադրել։