Հունաստանի Ֆիննախը առաջիկա ժամերի ընթացքում որոշում պետք է կայացնի, թե ինչպես է վճարելու թոշակները։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նախարարությունում իր աբյուրները։

«Նախարարությունը մինչեւ ժամը 16։00-ն կհայտնի, թե ինչպես է վճարելու թոշակները»,-ասել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հունաստանի  կառավարությունը դադարեցրել է բանկերի աշխատանքը 6 օրով։ Քաղաքացիները կանխիկ գումար բանկերից կարող են հանել միայն սահամանափակ քանակով։