Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 34 817 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24 963 տոննայի դիմաց:
Գյուղնախարարությունից հայտնում են, որ հունիսի 29-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 9656 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց:
Հայկական ծիրանը հիմնականում արտահանվել է Ռուսաստան , Ղազախստան, Բելառուս, Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ, Նորվեգիա, Ավստրիա, Շվեյցարիա:




























