Համաշխարհային շուկայում նավթի գնեն աճել են 3 տոկոսով, ինչը ԱՄՆ-ում տնտեսության վերականգնման լավատեսություն է առաջացնում:
«Ռոյթերզ» գործակալության հաղորդմամբ, նյու-յորքյան NYMEX (New York Merchantile Exchange) բորսայում ամերիկյան թեթեւ՝ Light Sweet Crude Oil մակնիշի նավթի գինն աճել է 2,44 դոլարով եւ հասել 69,19 դոլար մեկ բարելի համար:
Լոնդոնյան IСE (InterContinental Exchange Futures) բորսայում Brent Crude Oil մակնիշի նավթի մեկ բարելի գինն աճել է 1,83 դոլարով եւ հասել 72,37 դոլար գնի:



















