Ռուսաստանի եւ Ուկրաինայի  էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակը եւ Վլադիմիր Դեմչիշինը, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի էներգետիկ միության գծով փոխնախագահ  Մարոշ Շեւչովիչը եռակողմ հանդիպում են սկսել Վիեննայում՝ գազի հարցով:

Բանակցությունների գլխավոր թեման ռուսական գազի անհրաժեշտ ծավալների տրամադրումն է Ուկրաինային՝ պահուստավորելու համար, որը թույլ կտա ապահովել գազի մատակարարումը Եվրոպա աշնան եւ ձմտռան շրջանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կողմերը նախատեսում են քննարկելի նաեւ ԵՄ-ի կողմից ֆինանսական օգնության հնարավորությունը՝ Ուկրաինայի համար անհրաժեշտ գազի ծավալները գնելու համար:

Նախօրեին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել էր, որ Ուկրաինայի համար ռուսական գազի վերջնական գինը երրորդ եռամսյակում կկազմի 247,18 դոլար հազար խմ-ի դիմաց: