Արժույթի միջազգային հիմնադրամն (ԱՄՀ) արդեն Հայաստանին է փոխանցել 400 միլիոն դոլար վարկը նախատեսված 823 մլն դոլարից:

Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Նինկե Օլմեսը հայտարարել է, թե վարկավորման ծրագրի շրջանակներում 160 մլն դոլարը փոխանցվել է անմիջապես ՀՀ կառավարությանը, իսկ մնացած մասը՝ ՀՀ ԿԲ-ին։ Օլմեսի փոխանցմամբ՝ մինչեւ տարեվերջ Հայաստանը կստանա եւս 60 մլն դոլար։

Հիշեցնենք, որ 2009թ. մարտին Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատեց Հայաստանին 540 մլն դոլար 28-ամսյա ժամկետով կայունացնող վարկ տրամադրելու որոշումը։ Ըստ վարկի տրամադրման պայմանների՝ մեր երկիրը 237 մլն դոլարը պետք է ստանար անմիջապես, իսկ մնացած մասը պետք է բաշխվեր 9 տրանշերի։ Հետագայում ԱՄՀ գործադիր խորհրդի որոշմամբ 540 մլն դոլարը հասցվեց 823 մլն դոլարի։