Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Լավրովի խոսքով, իրենք քննարկել են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարը եւ համաձայնել են, որ ծայրահեղականների դեմ պետք է կոնկրետ միջոցառումներ իրականացնել:

«Մենք համաձայնեցինք, որ իրավիճակը պահանջում է ավելի ակտիվ գործողություններ, որոնք հիմնված կլինեն բոլոր նրանց համաձայնության վրա, որոնք դիմակայում են ԻՊ-ին»,-ասել է Լավրովը:

Բացի այդ, Լավրովն ու Քերրին քննարկել են Ուկրաինայի ճգնաժամը եւ պայմանավորվել ավելի առարկայական շփումներ ունենալ այդ թեմայով: