«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դատի է տվել «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության դեմ՝ պահանջելով սնանկ ճանաչել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՀԷՑ-ի լրատվական ծառայությունից:
Մեզ հայտնեցին, որ «Գլենդել Հիլզն» ՀԷՑ-ին էլեկտրաէներգիայի դիմաց պարտք է շուրջ 138 մլն դրամ: Հայցը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատաավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ: Այս առնչությամբ «Գլենդել Հիլից» չհաջողվեց մեկնաբանություն վերցնել, հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
«Գլենդել Հիլզից» բացի՝ ՀԷՑ-ի պարտք են նաեւ մի շարք այլ խոշոր ընկերություններ, մասնավորապես՝ «Նաիրիտը», «Հրազդան ցեմենտը», « Վանաձոր քիմպրոմը», «Արցախ էներգոն», «Գառնի» եւ «Ձորաղբյուր» խմելու ջուրը: Ընդ որում՝ նրանցից որոշների դեպքում պարտքը կազմում է ավելի քան 1 մլրդ դրամ, ինչպես «Վանաձոր քիմպրոմի», «Նաիրիտի» դեպքում, «Հրազդան ցեմենետի» դեպքում պարտքը մոտ 400մլն դրամ է, «Գառնի» խմելու ջրի դեպքում՝ 46մլն դրամ:





























