Եվրոպական ֆոնդային ինդեքսները էժանանում են Հունաստանում կայացած հանրաքվեի պատճառով, որի ընթացքում հույները դեմ քվեարկեցին եվրոպական վարկատուների եռյակի (ԱՄՆ, ԵԿԲ եւ ԵՀ) առաջարկներին։

Stoxx Europe-ի ինդեքսը էժանացել է 1.3 տոկոսով եւ հասել 378.56 կետի։ Euro Stoxx-ը կորցրել է 1.8 տոկոս։ Բրիտանական FTSE 100  նվազել է 0.9 տոկոսով, իսկ գերմանական DAX –ը՝ 1.3 տոկոսով, ֆրանսիական CAC-ն էլ՝ 40 տոկոսով, հայտնում է Gazeta-ն։

Հունաստանի բանկերն ու ֆոնդային բորսան հունիսի 29-ից չեն աշխատում։